Շվեդիայում Գարշելի սննդի թանգարան կբացվի

12:14 • 02.10.18

Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Մալմյոյում հոկտեմբերի 31-ին կբացվի աշխարհում առաջին՝ Գարշելի սննդի թանգարանը, գրում է ria.ru-ն՝ թանգարանի հիմնադիր Սեմյուել Վեստին հղումով: 


Թանգարանում կցուցադրվեն աշխարհի ամենատարբեր անկյուններից ոչ միանշանակ ուտեստներ՝ շնաձկան նեխած մսից, որը նրբուտեստ է համարվում Իսլանդիայում, մինչև գարշելի հոտով դուրիան միրգը, որը Սինգապուրում նույնիսկ արգելված է հանրային տրանսպորտով տեղափոխել:


Որպես նմուշ՝ կցուցադրվեն նաև մարինացված ձկնատեսակների պահածոներ Շվեդիայից, Պերուից տապակած ծովախոզուկ, Սարդինիայում հայտնի պանիր՝ ցլի սեռական օրգաններով, և այլն:


Բոլոր «նմուշները» կպահվեն բժշկական կոլբաներում՝ հոտի պահպանման համար, իսկ մի մասն էլ հարկավոր կլինի փոխել ամեն օր: Թանգարանը կգործի ընդամենը 3 ամիս՝ մինչև հունվարի վերջ: Մուտքը կարժենա 185 շվեդական կրոն (մոտ 20 դոլար):