Ազատամուտի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը, տեղում հերթապահում են ոստիկանները (տեսանյութ)
Ազատամուտի բնակիչները այս պահին փակել դեպի Վրաստան տանող ավտաճանապարհը` նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ միչև գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հրաժարական չտա: Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհատվածի վրա նստացույց են իրականացնում: Ավտոճանապարհին նաև բեռնատար է կանգնեցված:
Գյուղացիները բողոքի ակցիայի ընթացքում կատարում են նաև հայրենասիրական երգեր:
Տեղում հերթապահություն են իրականցնում ոստիկանները, այս պահին միջադեպ վարորդների և ավտոճանապարհը փակածների միջև չկա:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները նշում են, որ արդեն 10 տարի է՝ նրանք ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում, գյուղապետը կատարել է չարաշահումներ, կեղծիքներ է, ուրիշի անուններով սոցիալական աջակցություն է ձևակերպել, բայց հասցեատերերը չեն ստացել: Համայնքի բնակիչները երեկ հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել համայնքի ղեկավարը, ով նշել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում: Մարզպետն առաջարկել է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով:










