Իրանի արևմուտքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
10:02 • 02.10.18
Իրանի արևմտյան հատվածում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է գիշերը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սպահան քաղաքից 131 կմ հարավ-արևմուտք: Մինչդեռ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների ու փլուզումների վերաբերյալ տեղեկություն չկա:
Placeholder










