Մեքսիկական երկու քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող փոթորկի պատճառով

04:33 • 02.10.18

Մեքսիկական Ստորին Կալֆոռնիա նահանգի քաղաքներից երկուսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մոտեցող «Ռոսա» տրոպիկական փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Քաղաքացիական անվտանգության ազգային ծառայությանը:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Էնսենդա և Մեքսիկալի քաղաքներում, ուստի այժմ արտակարգ իրավիճակների դեպքում դրանք իրավունք ունեն օտվելու հատուկ օգնության ֆոնդից:

Ավելի վաղ դեպի Մեքսիկա շարժվող «Ռոսան» Խաղաղ օվկիանոսում էլ ավելի էր ուժեղացել՝ հասնելով 4-րդ մակարդակի ուժգնության, սակայն հետագայում կրկին թուլացել է մինչև տրոպիկական փոթորկի մակարդակի: