Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 450 ներգաղթյալ է փրկվել

03:31 • 02.10.18

Իսպանիայի ծովային որոնողա-փրկարարական ծառայությունը երկուշաբթի ծովային ճանապարհով Եվրոպա հասնել փորձող առնվանզն 458 փախստականի է փրկել, գրում է ТАСС-ը:

Փրկարարական ծառայության տվյալներով՝ Ալբորան ծովում հայտնաբերվել է 310 ապօրինի ներգաղթյալ, իսկ Ջիբրալթարի նեղուցում՝ ևս 148 մարդ:

2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ պետություններում հակամարտությունների ակտիվացման պատճառով կտրուկ աճել է Եվրոպա հասնել փորձող փախստականների թիվը, իսկ նրանց ԵՄ հասցնելու հիմնական ուղին անցնում է Միջերկրական ծովով:

Հիշեցնենք, որ միայն նախորդ հանգստյան օրերի ընթացքում փրկարարներն Իսպանիայի ափերի մոտ շուրջ 700 ապօրինի ներգաղթյալ են փրկել: