Վարշավայում հազարավոր ոստիկաններ մասնակցում են բողոքի ակցիայի

17:55 • 02.10.18

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հազարավոր ոստիկաններ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակային համակարգում փոփոխություններ, ծառայողական կադրերի լրացում, հայտնում է ria.ru-ն:

Բացի այդ, իրավապահները ֆինանսական փոխհատուցում են պահանջում հավելյալ աշխատելու համար:

Նրանք բողոքել են, որ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց կառավարությունն իրենց չի աջակցում:

Հատկանշական է, որ փողոցային ակցիային նախորդել էր ոստիկանների մեկ այլ ակցիա, որի շրջանակում նրանք մի քանի շաբաթ շարունակ հնարավորինս մեղմ ձևով էին պատժում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտողներին՝ նրանց ոչ թե տուգանելով, այլ նախազգուշացում գրելով:

Ակցիայի նպատակն էր արհեստականորեն նվազեցնել տուգանքների հաշվին բյուջե գնացող գումարի չափն ու  ստիպել կառավարությանը լուծում տալ իրենց խնդիրներին: