Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան ընդունել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հրաժարականի դիմումը: Ինչպես հաղորդում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, նախագահի հրամանով ներքին գործերի նախարարի պարտավորությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Նշենք, որ սա Կոլոնի հրաժարականի առաջին դիմումը չէ: Նման դիմում նա ներկայացրել էր նաև նախօրեին, սակայն առաջին դիմումը մերժվել էր Մակրոնի կաղմից:
Պաշտոնը լքելու իր որոշումը Կոլոնը բացատրում է նրանով, որ մտադիր է վերադառնալ Լիոնի քաղաքապետի պաշտոնին, որը զբաղեցնում էր մինչ ՆԳ նախարարի պարտավորությունները ստանձնելը:










