ԱԺ նիստն սկսելու համար քվորում ապահովվեց, բայց նախագծերը քվեարկել չեն կարող, դահլիճում 53 պատգամավոր չկա

11:33 • 03.10.18

ԱԺ նիստը մեկնարկելու համար քվորում ապահովվեց: Նիստի մեկնարկից մեկ ժամ հետո ԱԺ լուսատախտակին գրանցվել էին թվով արդեն 54 պատգամավոր, և ԱԺ-ն փորձեց վերսկսել իր աշխատանքները:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե բոլոր գրացված պատգամավորները դահլիճում ներկա չեն, ապա չեն կարող քվեարկել քննարկված նախագծերը:  

«Քվեարկվող նախագծերից առնվազն երեքը կառավարության նախաձեռնությունն են: Համապատասխան խմբակցությունները թող եզրակացություն անեն, որպեսզի մենք կարողանանք աշխատել»,-հայտարարեց ԱԺ նախագահը Բաբլոյանը ՝ հայտարարելով, որ գրանցված պատգամավորներից «Ելք» խմբակցությունից ներկա չեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց կես ժամ ընդմիջում:

Հաշվի առնելով, որ քվորում ապահովվեց, այսօր ժամը 16:30-ին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն կկայանա ԱԺ-Կառավորություն հարցուպատասխանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ-ում քվորումի բացակայության պատճառով նիստը չէր կայացել: