Դաղստանի դպրոցներից մեկում դյուրավառ նյութի բոցավառման պատճառով աշակերտներից մի քանիսը լուրջ այրվածքներ են ստացել
Դաղստանի դպրոցներից մեկի մարզադահլիճում անհայտ ծագման խառնուրդի բոցավառման ու պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ են ստացել դպրոցի աշակերտներից մի քանիսը: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահության նախարարությանը:
Վարչության տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժել է հինգ դեռահաս: Նրանցից ամենակրտսերը 14 տարեկան է, ավագը՝ 18:
Հաղորդվում է, որ երեխաները շատ լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են մարմնի 60%-90% այրվածքներով, այս պահի դրությամբ բժիշկները տուժածների վիճակը ծանր են գնահատում:










