ԵՄ ընդլայնման հարցն այժմ օրակարգում չկա. Ֆրանսիայի արտգործնախարար
Եվրամիության հետագա ընդլայնման հարցն այժմ օրակարգում չկա: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը La Depeche թերթին տված հարցազրույցում:
«Այսօր այն օրակարգում չկա»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով ԵՄ-ի «հնարավոր ընդլայնման» մասին հարցին:
Լե Դրիանի խոսքերով՝ Եվրամիությունը ներկայիս փուլում մտադիր է զարգացնել ԵՄ-ին անդամակցելու ցանկություն ունեցող երկրների հետ՝ առանց միության կազմ նրանց անմիջական ինտեգրման:
«Գոյություն ունի գործընկերություն երկրների որոշակի թվի հետ, որոնք մի օր կարող են միանալ եվրոպական ճակատագրին: Յուրաքանչյուրն իր տեմպն ունի»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:










