Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել և հերթական երկրաշարժն է գրանցվել
Նախորդ շաբաթ հզոր երկրաշարժից ու ցունամիից տուժած ինդոնեզական Սուլավեսի կղզում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, հրաբուխ է ժայթքել և հերթական երկրաշարժն է գրանցվել, գրում է ТАСС-ը:
Ինչպես տեղեկացնում է Kyodo գործակալությունը կղզու վրա գտնվող հրաբուխներից մեկի ժայթքման հետևանքով առաջացել է ծղի հսկայական սյուն, որի բարձրությունը շուրջ 4 կմ էր:
Նույն օրը Կենտրոնական Սուլավեսի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայի և գեոֆիզիկայի գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից 20 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա:
Քաղաքում զգացվել են ստորգետնյա թույլ ցնցումներ: Նոր ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Հաջորդ օրերին նաև բավական հզոր հետցնցումներ են գրանցվել: Վերջին տվյալներիով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 1234-ի:










