NYT-ը մեղադրել է Թրամփին անօրինական ժառանգություն ստանալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հորից՝ Ֆրեդ Թրամփից ժառանգություն է ստացել ապօրինի ճանապարհով, գրում է The New York Times-ը:
Պարբերականը, մասնավորապես, նշում է, որ պետության ղեկավարը 1990-ական թվականներին ներգրավված է եղել կասկածելի հարկային սխեմաների մեջ, որոնց թվում «կային ուղղակի խարդախության դեպքեր», և արդյունքում ներկայիս գներով առնվազն 413 միլիոն դոլար է ստացել հարկերի վճարումից խուսափելու շնորհիվ:
Բացի այդ, նախագահը նաև կեղծ ընկերություն է ստեղծել, որի միջոցով «լվացել» է ծնողներից ստացած միլիոնավոր դոլարներն ու օգնել է նրանց ապօրինի կերպով միլիոնավոր դոլարներ գանձել՝ խուսափելով հարկերի վճարումից:










