Ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերը հասել են Սիրիա (տեսանյութ)

09:46 • 03.10.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի Սիրիա մատակարարման կադրերը: Տեսանյութը ցուցադրվել է «Звезда» հեռուստաալիքի եթերում:

Կադրերում երևում է, թե ինչպես է զինատեսակը դուրս բերվում Ան-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռից:

Սիրիա С-300-ի մատակարարման որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին Սիրիայի տարածքում կործանվել էր ռուսական Իլ-20 ինքնաթիռը, որը վերադառնալիս է եղել «Հմեյմիմ» ռազմաբազա: Սիրիական ուժերը սխալմամբ հարվածել էին ռուսական ինքնաթիռին՝ իսրայելական չորս F-16 կործանիչների հարվածի ժամանակ:

Ռուսական կողմը պնդում է, որ իսրայելցիները դիտավորյալ ստեղծել են իրավիճակ, որպեսզի թիրախավորվի ռուսական ինքնաթիռը: ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն տեղի ունեցածի համար մեղադրել է հենց Իսրայելին:

Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ մահացել էր 15 զինվորական: