Սուլավեսի կղզու բնակիչներին խորհուրդ են տվել 4 կմ շառավղով հեռավորություն պահպանել ժայթքած հրաբխի տարածքից (լուսանկարներ)

13:16 • 03.10.18

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում, որտեղ անցած շաբաթ ավելի քան 1300 մարդ է զոհվել երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով, Սոպուտան հրաբխի ժայթքման հետևանքով բնակիչներին խորհուրդ է տրվել զգուշանալ հրաբխային մոխրից և 4 կմ շառավղով հեռավորություն պահպանել տարածքից, գրում է The Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախորդ շաբաթ հզոր երկրաշարժից ու ցունամիից տուժած ինդոնեզական Սուլավեսի կղզում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, հրաբուխ է ժայթքել և հերթական երկրաշարժն է գրանցվել:

Կղզու վրա գտնվող հրաբուխներից Սոպուտանի ժայթքման հետևանքով մոխրի հսկայական սյուն է առաջացել, որի բարձրությունը շուրջ 4 կմ է:

Նույն օրը Կենտրոնական Սուլավեսի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայի և երկրաֆիզիկայի գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից 20 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա:

 

 

 

Dramatic photos have emerged of volcano Mount Soputan, which erupted just before 9am on Wednesday local time

Anyone living within a 4km radius should remain indoors 

The volcano eruption (pictured) comes just five days after a massive earthquake struck the island, triggering a tsunami and killing at least 1,300 peopleÂ