Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. shamshyan.com
Հոկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 9:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ռուսթավելի և Մդոյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 RA 019 համարանիշի և BMW մակնիշի 34 NF 583 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










