Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

06:30 • 04.10.18

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ջերմուկ-Վայք Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Գորհայք գյուղի բնակիչ, 50-ամյա Սուրեն Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 PO 351 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 43-ամյա Զառա Սիանոզովայի վարած Lexus մակնիշի 35 NV 606 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Niva-ի ուղևորներ, Գնդեվազ գյուղի բնակիչներ, 52-ամյա Այվազ Բարսեղյանը, 42-ամյա Հասմիկ Հարությունյանը և վարորդի համագյուղացի, 40-ամյա Վարդանուշ Համբարձումյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանը եղել է ոչ սթափ վիճակում:

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով մինչև Lexus-ին բախվելը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողշրջվել ու բախվել հողաթմբերին, այնուհետև, առաջ ընթանալով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: