Օսկարակիր Հելեն Միրենին առաջին անգամ ցույց են տվել Եկատերինա 2-րդի կերպարում
Մեծ Բրիտանիայի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Հելեն Միրենը, նկարահանվում է Sky հեռուստաալիքի՝ կայսրուհի Եկատերինա 2-րդի մասին դրամայում, որում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ հրապարակվել է օսկարակիր դերասանուհու՝ ռուս կայսրուհու կերպարում առաջին լուսանկարը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս դերի համար Միրենի ընտրությունը պատահական չէ: Նա ծագումով ռուս է: Միրենի պապն արիստոկրատ դիվանագետ էր, որն իր ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա է փախել 1917թ. ռուսական հեղափոխությունից հետո: Միացյալ Թագավորություն տեղափոխվելուց հետո դիվանագետի որդին ամուսնացել է բրիտանուհու հետ ու Միրոնով ազգանունը փոխել Միրենի:
Հավելենք, որ 73-ամյա Միրենն իր կարիերայի ընթացքում խաղացել է ինչպես Էլիզաբեթ 1-ինի, այնպես էլ Էլիզաբեթ 2-րդի դերերը:
Ինչ վերաբերում է Եկատերինա 2-րդի մասին դրամային, ապա այն բաղկացած է լինելու չորս մասից ու պատմելու է առավելապես սիրառատ կայսրուհու և Գրիգորի Պոտյոմկինի սիրավեպի մասին:
Դրաման նկարահանվում է Ռուսաստանում, Լատվիայում ու Լիտվայում:
Էլիզաբեթ 2-րդի դերում













