Փրկարարները մարել են տանիքի հրդեհը. տուժածներ չկան

03:47 • 04.10.18

Հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել` 16:04-ին:

Մխիթար Սպարապետի փողոցի 2-րդ փակուղու վերջնամասում այրվել են Ա. Խ.-ին պատկանող անասնագոմի առաստաղը (մոտ 20 քմ) և մոտ 2000 քմ խոտածածկույթ: