Կոլորադոյում տեղադրվել են Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ճանապարհային ցուցանակներ (լուսանկարներ)
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մայրուղիներից մեկի վրա տեղադրվել են Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ճանապարհային ցուցանակներ:
Ցուցանակների բացման արարողությանը ներկա են եղել նահանգից ընտրված կոնգրեսականներ, պաշտոնատար անձինք, տեղի հայ համայնքի և եկեղեցու ներկայացուցիչներ, հայտնում է Asbarez-ը:
Հայտնի է, որ մայրուղին Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ անվանակոչելու որոշումը կայացվել է 2018թ. ապրիլին՝ Կոլորադոյի նահանգային սենատի ու Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից: Սակայն բուն նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Կոլորադոյի թևին:
















