Համացանցում են հայտնվել ՌԴ-ում կործանված ուղղաթիռի կադրերը, որի հետևանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ս. Կարապետյանը (տեսանյութ)

13:29 • 04.10.18

Համացանցում են հայտնվել նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում կործանված AS 350 B3 ուղղաթիռի կադրերը: Կադրերում երևում են վառվող ուղղաթիռի մասերը: Տեսանյութը հրապարակվել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական Youtube-յան էջում:

Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման զոհերից մեկը, ինչպես պարզվել է, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանն է:

«Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռը թռիչքն իրականացրել է առանց թույլտվության: Այն ուղևորվելիս է եղել Սպասսկոյե գյուղական համայնք, սակայն չհասնելով նշանակված վայր՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր հանդիսացած լինել օդաչուի՝ մութ պայմաններում տեղանքում չկողմնորոշվելը: Չի բացառվում նաև վառելիքի սպառված լինելու վարկածը: