666 «զիլ» պետհամարանիշով Mercedes-ի վարորդը սպառնացել է պայթեցնել մեքենան Կրեմլի մոտ (լուսանկարներ)

11:42 • 04.10.18

Մոսկվայում՝ Կրեմլի մոտ, 666 «զիլ» պետհամարանիշով Mercedes-Benz Gelandewagen թանկարժեք մեքենայի վարորդը խուճապային իրավիճակ է ստեղծել՝ սպառնալով պայթեցնել փոխադրամիջոցը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, վարորդը՝ Պրիմորյեի երկրամասի 41-ամյա բնակիչ Դմիտրի Շալայը, հանդիպում է պահանջել Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի հետ:

Հայտնի է, որ սկզբում վարորդն իրավապահներին ասել էր, թե մեքենայում պայթուցիկ նյութ կա, որը գործի կդնի, եթե իր համար հանդիպում չկազմակերպեն Զոլոտովի հետ: Սակայն ոստիկանների հետ խոսելուց հետո, վարորդն ինքնակամ հանձնվել է:

Համացանցում արդեն հայտնվել է Կրեմլի մոտից Mercedes-Benz Gelandewagen-ի տարհանման տեսանյութը: