Ռուսաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր դրական միտումները. Զախարովա (տեսանյութ)

15:11 • 04.10.18

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր դրական միտումները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իսկապես ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվել են: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը նույնպես, ցավոք, առկա է: Մենք մեր կողմից այդ դրական միտումներին անհրաժեշտ աջակցություն կտրամադրենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, 
«Թրենդ» գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն: 


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ:

 

Տեսանյութում այդ հատվածը՝ 1:03:20-ից.