Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է տուժել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆլադելֆիա քաղաքում առևտրի տներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հինգ մարդ է տուժել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական Fox News հեռուստաալիքին:
Նշվում է, որ հրաձգություն իրականացնողներն առնվազն երկուսն են եղել, որոնք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ ավտոմեքենայի մեջից: Միջադեպի հետևանքով տուժել են 19-23 տարեկան հինգ երիտասարդ: Տուժածներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում և գտնվում է ծանր վիճակում:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջերմանթաուն նահանգում՝ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:










