Համացանցում է հայտնվել Սուդանի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման տեսանյութը

11:17 • 04.10.18

Համացանցում է հայտնվել Սուդանի մայրաքաղաք Խարթումի օդանավակայանում երկրի ռազմաօդային ուժերի ԱՆ-32 և ԱՆ-26 ինքնաթիռների բախումը, միջադեպի մանրամասների մասին հայտնել է Sudan Tribune-ը:

Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է օդանավերից մեկը մեծ արագության տակ հասնում մյուսին ու բախվում նրան: Երկու ինքնաթիռներն էլ գտնվել են նույն թռիչքուղու վրա:

Տեսանյութում երևում են նաև միջադեպի հետևանքները. կադրերից դատելով՝ երկու օդանավերն էլ լրջորեն վնասվել են:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով Խարթումի օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը մի քանի ժամով:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: