Իրանական ընկերությունը պատրաստ է վագոններ մատակարարել Սիրիա՝ Դամասկոսի մետրոյի վերականգնման համար

23:29 • 05.10.18

Իրանական երկաթուղային վագոններ արտադրող Wagon Pars ընկերությունը բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների հետ իր արտադրանքը մատակարարելու շուրջ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության՝ արտահանումների գծով մենեջեր Մուհամմադ Միրզային, իրանական ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վագոններ մատակարարել Դամասկոսի մետրոյի համար:

Wagon Pars-ն Իրանում ուղևորատար և բեռնափոխադրման համար նախատեսված վագոններ արտադրող առաջին և խոշորագույն ընկերությունն է, ինչպես նշել է մենեջերը Սիրիայի վերականգնմանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ: