Նազարբաևը Ռուսաստանի ու Ղազախստանի հարաբերություններն «էտալոնային» է անվանել

14:59 • 05.10.18

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ դրանք «էտալոնային» անվանելով, գրում է ria.ru-ն:

«Ղազախստանի ներկայիս հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ միջպետական կապերի էտալոն են, և մենք կշարունակենք զարգացնել դրանք»,-ասել է նա:

Իր խոսքում Նազարբաևն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ այն հաջող է աշխատում:

«Հաջող է գործում Եվրասիական տնտեսական միությունը, որը կայացել է որպես լիարժեք ինտեգրացիոն կառույց ու համաշխարհային տնտեսական հարաբերությունների ակտիվ անդամ»,-ասել է Նազարբաևը: