Ինդոնեզիան հետաձգել է ռուսական Սու-35 կործանիչների գնումը հնարավոր ամերիկան պատժամիջոցների պատճառով
Ինդոնեզիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել Սու-35 կործնիչների մատակարարումը՝ կապված ամերիկյան պատժամիջոցների սահմանման հավանականության հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ «Коммерсантъ»-ին հղումով:
Նշվում է, որ «ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում Վաշինգտոնը կարող է սահմանափակող միջոցներ ձեռնարկել Ինդոնեզիայի դեմ: Այս դեպքում Ջակարտան վստահ չէ, որ Մոսկվայի կողմից Սու-35 ինքնաթիռների մատակարարումը չի դառնա պատժամիջոցների կիրառման պատճառ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը շարունակում է պահպանել իր իրավական ուժը:










