Մեքսիկայում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել

06:31 • 05.10.18

Մեքսիկական Սոնորա նահանգի Գուայամաս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 ոստիկան է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Excelsior պորտալը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում:

Հաղորդվում է, որ հանցագործները նախ կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ՝ տեղում սպանելով երեք ոստիկանի, որից հետո հեռացել են դեպքի վայրից: Սակայն նրանց ճանապարհը փորձել է փակել անզեն ճանապարհային ոստիկանը, ում հանցագործները գնդակահարել են:

Դպրոցի աշակերտները միջադեպի հետևանքով չեն տուժել, սակայն հրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխաների դասերն ավարտվել էին և ծնողները եկել էին նրանց դպրոցից տուն տանելու: Արդյունքում՝ երեխաների և նրանց ծնողների շրջանում խուճապ է առաջացել: