ՌԴ Տվերի մարզում Ford-ի ու ЛИАЗ-ի բախման հետևանքով 13 մարդ է մահացել, կան տուժածներ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 13 մարդ, տուժել են 15-ը, այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն:
Նշվում է, որ տուժածներից երկուսի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Ավտոբուսն ու միկրոավտոբուսը վթարվել են Կալինինի շրջանում: Բոլոր մահացածները Ford միկրոավտոբուսի ուղևորներ էին:
Ինչպես հաղորդվում է՝ վթարը տեղի է ունեցել Ford-ի մեղքով, այն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ЛИАЗ-ին:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մի քանի բրիգադ, այստեղ է ուղղվել նաև Ка-32 ուղղաթիռ՝ բժշկական մոդուլով:
Դեպքի վայրում են մարզի ղեկավարն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության պետը:










