Համացանցում են հայտնվել ՌԴ-ում 13 մարդու կյանք խլած խոշոր ավտովթարի կադրերը (տեսանյութ)

12:26 • 05.10.18

Համացանցում են հայտնվել Ռուսաստանի Տվերի մարզում 13 մարդու կյանք խլած խոշոր ավտովթարի կադրերը:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում՝ ավտոբուսի ու միկրոավտոբուսի բախման հետևանքով միկրոավտոբուսը լրջորեն տուժել է, վնասվել է նաև ավտոբուսը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Տվերի Կալինինի շրջանում: Բոլոր մահացածները Ford միկրոավտոբուսի ուղևորներ էին: Վթարը տեղի է ունեցել Ford-ի մեղքով, այն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ЛИАЗ-ին: 

Դեպքի վայրում են մարզի ղեկավարն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության պետը: