Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 450 փախստական

02:53 • 05.10.18

Վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից հայրենիք է վերադարձել ավելի քան 450 սիրիացի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի հրապարակած տեղեկագրի տվյալները:

«Վերջին մեկ օրում «Ջեյդեթ-Յաբուս» և «Էլ-Դաբուսիա» անցակետերով 454 փախստական (135 կին, 231 երեխա) է Լիբանանից Սիրիա վերադարձել », - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում ռուսական կողմը կազմակերպել է երկու հումանիտար ակցիա և կատարել սիրիական տարածքների ու օբյեկտների ականազերծման աշխաանքներ: Արդյունքում՝ Սիրիայի բնակիչներին է տրամադրվել 4.75 տաննա մթերք, ականազերծվել է 6 հեկտար տարածք և 7 շինություն: Կենտրոնի տվյալներով՝ հայտնաբերվել ու ոչնչացվել է 38 պայթյունավտանգ սարք: