Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տարածքից ավելի քան 120 գալապագոսյան կրիա են առևանգել

12:01 • 06.10.18

Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տարածքից ավելի քան 120 գալապագոսյան կրիա (կամ փղային կրիա) են առևանգել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Էկվադորի շրջակա միջավայրի նախարարությանը հղումով:


Գերատեսչության տվյալների համաձայն՝ ազգային պարկի տնօրինությունն առևանգման մասին Սանտա Կրուսի դատախազությանն է հայտնել սեպտեմբերի 27-ին: Խոսքն անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների՝ Գյունտերի փղային կրիա և Քարանձավային փղային կրիա տեսակների մասին է:


«Առնալդո Տուպիսի» կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին, Իսաբելա կղզում և ունի հատուկ գոտի՝ հսկայական կրիաների վերարտադրության համար:


Գալապագոսյան կրիաների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ քաշը՝ 400 կիլոգրամի։ Ազատ պայմաններում ապրելով 100 տարի` գալապագոսյան կրիան ամենաերկարակյաց կրիաներից է։ Անազատության մեջ գալապագոսյան կրիան կարող է ապրել մինչև 170 տարի։