Նյու Յորքի քաղաքապետը չի դադարեցրել մարզումները՝ անօթևան կնոջը լսելու համար (տեսանյութ)

13:29 • 06.10.18

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է խոսել անօթևան կնոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել Բրուքլինի մարզասրահներից մեկում, հայտնում է Fox News-ը:


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ 72-ամյա անօթևան ակտիվիստուհին մոտեցել է մարզվող քաղաքապետին ու հարցրել՝ ինչու «Մատչելի բնակարան» ծրագրով կառուցված 300.000 տների միայն 5 տոկոսը կտրվի անօթևաններին:


«Հենց հիմա ես մարզվում եմ, չեմ կարող այդ մասին խոսել»,- ասել է Բիլ դե Բլազիոն և շարունակել մարզումները:


Միջադեպից հետո լրագրողները մեկնաբանության համար դիմել են քաղաքապետի գրասենյակ, սակայն պատասխան չեն ստացել: