Գերմանիայի նախկին կանցլեր 74-ամյա Շրյոդերն ամուսնացել է 5-րդ անգամ՝ կորեուհու հետ
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ամուսնացել է Հարավային Կորեայից 49-ամյա թարգմանչուհի Կիմ Սո Յոնի հետ, գրում է korrespondent.net-ը՝ Westdeutsche Allgemeine Zeitung-ին հղումով:
Փակ միջոցառումն անցկացվել է Բեռլինի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում: Հարսանյաց արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ կնոջ հետ, նախկին ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, Scorpions ռոք խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն, այլք:
Շրյոդերն ու Կիմ Սո Յոնն իրենց ամուսնությունը գրանցել էին դեռ մայիսի 2-ին, Սեուլում: Սակայն հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել միայն հոկտեմբերի 5-ին:
74-ամյա քաղաքական գործչի համար սա արդեն 5-րդ ամուսնությունն է:












