Բիթքոյինների հետ կապված խարդախությունները ֆրանսիացիներին 31 միլիոն եվրոյի վնաս են հասցրել

18:50 • 06.10.18

Խնայողական հաշիվների ֆրանսիացի սեփականատերերը այս տարվա սկզբից ի վեր 31 միլիոն եվրոյի վնաս են կրել խաբեբաների գործողությունների հետևանքով, որոնք նրանց եկամուտ են խոստացել գումարը բիթքոյինի մեջ դնելու միջոցով: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով ֆինանսական շուկաների վերահսկման հանձնաժողովից ստացած տվյալները: Այդ տեղեկությունների համաձայն՝ խարդախությամբ զբաղվող անձանցից վնաս է կրել արդեն ավելի քան 700 մարդ:

Հանցագործները գործում են մոտ 200 կայքերում տեղադրված հեռախոսներից:

Հաշիվների սեփականատերերի համար բիթքոյինների գործարքները նորություն են և նրանք լավ չեն հասկանում թվայի արժույթի յուրահատկությունները: Հանցագործները, օգտվելով բարդ տերմինաբանությունից, նրանց խոշոր եկամուտներ են խոստանում, սակայն այնուհետև մարդկանց հաշիվներից փոխանցված ֆինանսական միջոցները պարզապես գողացվում են:

Հաղորդվում է, որ Բելգիայում նման հանցագործները սկսել են ավելի վաղ գործել, խնայողական հաշիվների սեփականատերերը արդեն բիթքոյինների հետ կապված խարդախությունների հետևանքով ավելի քան 100 միլիոն եվրո են կորցրել: