Երկրաշարժ է տեղի ունեցել Սիցիլիայում, կան տուժածներ

12:55 • 06.10.18

Սիցիլիական Կատանիա նահանգում այս գիշեր 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտին հղումով:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա, Սանտա Մարիա դի Լիկոդիա քաղաքի շրջանում:


Ստորգետնյա ցնցումները զգացել են սիցիլիական մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կատանիայի, Սիրակուզայի ու Մեսինայի բնակիչները:


Չի բացառվում, որ երկրաշարժը կարող է կապված լինել Էթնա հրաբխի ակտիվության հետ:


Տեղի հրշեջ-փրկարարական ծառայության համաձայն՝ Սանտա Մարիա դի Լիկոդիայում, ինչպես նաև հարևան բնակավայրերում գրանցվել են փլուզումներ, մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել:


Նշվում է, որ այս շրջանների բնակիչները խուճապահար լքել են իրենց տներն ու գիշերն անցկացրել բաց երկնքի տակ: