Էլիզաբեթ թագուհին վերանորոգման աշխատանքների ընթացքում ստիպված կլինի դուրս գալ Բուքինգեմյան պալատից

17:38 • 06.10.18

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին 2025 թվականին ստիպված կլինի դուրս գալ Բուքիգնեմյան պալատից: Շենքում անհրաժեշտ է լինելու վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որոնք կտևեն 10 տարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աշխատանքների նախնական արժեքը գնահատվում է մոտ 500 միլիոն դոլար: Վերանորոգման ընթացքում ամբողջապես կփոխարինվեն էլեկտրական և ջեռուցման համակարգերը:

Բուքինգեմյան պալատի վերանորոգման աշխատանքները փաստացի արդեն սկսվել են անցած տարվա ապրիլին, սակայն ուրբաթ թագուհու ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է վերանորոգման ժամկետների մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին: