Գազայի հատվածում բախումների հետևանքով զոհվել է 2 պաղեստինցի, տուժել՝ 376-ը

06:27 • 06.10.18

Ուրբաթ՝ հոկտեմբերի 5-ին, Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով տուժել է 376 պաղեստինցիների, հաղորդվում է նաև երկու զոհի մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ-Քիդրային:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին երկու զոհի և 45 տուժածի մասին:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներից 192-ը հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը ծանր է գնահատվում: Հաղորդվում է, որ զոհերից մեկը 12-ամյա տղա երեխա է:

Հիշեցնենք, որ «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան պաղեստինցիները կազմակերպել են մարտի 30-ին և անցկացնում են ամեն ուրբաթ: Բողոքի ցույցերը պարբերաբար վերածվում են բախումների, ինչի հետևանքով արդեն մի քանի տասնյակ պաղեստինցի է զոհվել: