ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկանին սևամորթ դեռահասի սպանության համար
Ամերիկյան Չիկագո քաղաքում դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկանին 17-ամյա սևամորթ դեռահասի սպանության համար, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 2014 թվականին ոստիկանը գնդակահարել է դեռահասին՝ պատճառաբանելով, որ նա սպառնացել է իրեն դանակով: Սակայն միջադեպից հետո հրապարակված տեսանյութի շնորհիվ պարզ է դարձել, որ նա պարզապես կրակ է բացել անզեն դեռահասի ուղղությամբ:
Ընդ որում՝ ԱՄՆ իրավապահ օրգանների աշխատակիցը կրակել է դեռահասի վրա 16 անգամ:










