Ավստրալիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան տուժածներ

05:32 • 06.10.18

Ավստրալական Վիկտորիա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու տղամարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Herald Sun-ը:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սթաուել քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ տուժածները դեպքի վայրից անմիջապես հոսպիտալացվել են:

Ներկա պահի դրությամբ ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: