Սիրիայում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել
Սիրիայի Սանդրան բնակավայրում գնդակոծությունների ժամանակ մեկ խաղաղ բնակիչ է տուժել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, գրում է Life.ru-ն:
Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում պարբերաբար գնդակոծություններ են տեղի ունեցել Լաթաքիայի տարբեր բնակավայրերում, որտեղ նույնպես խաղաղ բնակիչ է տուժել:
Սավչենկոն նաև ընդգծեց, որ հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչները մի շարք հումանիտար ակցիաներ են անցկացրել Սիրիայի տարբեր բնակավայրերում և մեծ քանակությամբ մթերք են հատկացրել տեղի բնակչությանը:










