Վենետիկում աճուրդի կհանվեն պատմական գերեզմանատներում գերեզմանատեղերը

09:09 • 06.10.18

Վենետիկի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են աճուրդի հանել պատմական գերեզմանատներում շիրիմների երկարաժամկետ վարձակալության իրավունքը:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ Վենետիկի քաղաքապետարանին հղումով, աճուրդի կհանվի 16 գերեզմանատեղ, որից 9-ը գտնվում է Սան Միկելե կղզում: Դրանց ընդհանուր աժեքը երկու միլիոն եվրո է:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ գերեզմանատեղերի նոր տերերի հետ կկնքվեն 99 տարով վարձակալման պայմանագրեր:

Հայտնի է, որ այդտեղ նախկինում հուղարկավորված մարդկանց մնացորդները տեղափոխվել են: