Հայիթիում երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ
Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, աղբյուրը հայտնում է նաև լուրջ ավերածությունների մասին: Տուժածների թվի մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Երկրաշարժը գրանցվել է Հայիթիի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Տի Պոր-դե-Պե բնակելի վայրից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 15 կմ խորության վրա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:










