Ճապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:18 • 07.10.18

Ճապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում, գրում է korrespondent.net կայքը:

Հայտնի է, որ Նագանո պրեֆեկտուրայում զգացված երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 40 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Ցունամիի վտագ, ըստ փորձագետների, նույնպես չկա:

Հիշեցնենք, որ այսօր երկրաշարժ է գրանցվել նաև Հայիթիի ափերի մոտ: Դրան զոհ է գնացել առնվազն 11 մարդ: