Իդլիբում ջիհադականները սկսել են ետ քաշվել. Reuters

11:46 • 07.10.18

Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող ջիհադականները սկսել են լքել տարածքը՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնության, այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Լրատվամիջոցի հետ զրուցած զինյալներից մեկը նշել է, որ զինաթափումն ու ետ քաշման գործընթացը կարող են տևել մի քանի օր: Նշվում է, որ ջիհադական ծայրահեղական խմբավորումների գրոհայինների շարժը սկսվել է նախօրեին՝ վաղ առավոտյան:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ գրոհայինները ետ են քաշում նաև իրենց ծանր զենքերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները եկել են համաձայնության սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: