Կենտրոնական Ամերիկայում առնվազն 12 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով

05:48 • 08.10.18

Կենտրոնական Ամերիկան հեղեղած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 23 հազար մարդու նյութական վնաս է հասցվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Prensa պորտալին:

Հոնդուրասում տարերային աղետի պատճառով զոհվել է 6 մարդ: Մի կին և նրա 2 երեխան մահացել են սողանքների պատճառով, ևս երեքը խեղդվել են վարարած գետում: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:

Հարևան Նիկարագուայում հորդառատ անձրևները դարձել են 3 մարդու մահվան պատճառ: Սալվադորում հաղորդվել է երկու զոհի և 10 վիրավորի մասին: Մեկ մարդ էլ զոհվել է Կոստա Ռիկայում:

Գվատեմալայում առայժմ զոհերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել, սակայն փրկարարները որոնում են 11-ամյա երեխայի, ում քշել-տարել է ջրի հոսանքը: