ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Hollywood Play-ը
Նյու Յորքում անհայտ անձը գնդակահարել է 35-ամյա ռեփեր Ֆրենկ Սնայդերին, ով հայտնի էր Hollywood Play բեմական կեղծանունով, գրում է New York Post-ը:
Նշվում է, որ երաժիշտը կանգնած է եղել Tavern Lounge ակումբի մոտ, երբ նրան մոտեցած սև ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ և կրակ բացել ակումբի ուղղությամբ:
Սնայդերը վնասվածքներ է ստացել ոտքի և պարանոցի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:
Ակումբի աշխատակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողի նպատակը հենց Սնայդերին սպանելն է եղել, սակայն ոստիկանությունն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը:
Պարբերականն ընդգծում է, որ Tavern Lounge-ում երաժիշտը մտադիր էր անցկացնել երեկույթ՝ իր ծննդյան օրվա առթիվ, ինչի մասին են վկայում ավելի վաղ սոցցանցերում նրա արած հրապարակումները:










