Ողբերգական դեպք երևանում. վարորդը հանկարծամահ է եղել մեքենան վարելու ընթացքում. shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com կայքը:
Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և «Նիվայի» վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










