Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 5.000-ը (լուսանկարներ)
Ինդոնեզիայում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը պաշտոնապես հասել է 1944-ի, սակայն այս ցուցանիշը կարող է եռապատկվել՝ գերազանցելով 5.000-ը:
Ինչպես նշում է The Guardian-ը, իշխանությունները հավանական են համարում դեպքերի նման զարգացումը, քանի որ փլատակների տակ ողջ մարդ գտնելու հավանականությունը գրեթե զրոյական է:
Պարբերականը մանրամասնում է, որ ներկայում Սուլավեսի կղզում մի քանի հազար մարդ անհետ կորած է համարվում: Հայտնի է, որ կղզու Բալարոա և Պետոբո շրջաններում անհետ կորածների թիվը հասել է 5.000-ի:
Այնուհանդերձ՝ երկրի իշխանությունները զոհերի պաշտոնական թիվը կհայտարարեն միայն որոնողա-փրկարարական աշխատանքների ավարտից հետո: Աշխատանքներն ավարտվելու են այս հինգշաբթի:
Նշվում է նաև, որ բազմաթիվ երկրներ միլիոնավոր դոլարների օգնություն են ուղարկել Ինդոնեզիա:












