Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել «Մայքլ» փոթորկի պատճառով
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել նահանգի 67 շրջանից 26-ում՝ կապված «Մայքլ» տրոպիկական փոթորկի ուժգնացման հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով նահանգապետ Ռիք Սքոթի պաշտոնական կայքում արված հայտարարությանը:
Նշվում է, որ Սքոթը պատրաստականության է բերել ԱՄՆ ազգային գվարդիայի 500 անդամի՝ փոթորկի հետևանքներից ազատվելու համար:
«Արտակարգ դրություն հայտարարելով՝ նահանգապետ Սքոթը երաշխավորում է, որ նահանգն ու տեղական իշխանություններն ունեն բավականաչափ ժամանակ, ռեսուրս ու ճկունություն, որպեսզի նախապատրաստվեն այս փոթորկին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի հարավարևելյան Կինտանա Ռոո նահանգի ափերի մոտ ձևավորվել է «Մայքլ» տրոպիկական փոթորիկը:










